Չնայած նրան, որ արդեն 8 տարի է, ինչ Դիլիջանի թիվ 2-րդ հիմնական դպրոցում գործում էր լաբորատորիայի կողմից հիմնած ծրագրավորման խմբակը, սակայն ամբողջական լաբորատորիան դպրոցում ստեղծվել է միայն այս տարի։
«Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի խոսքով ծրագրավորման խմբակը, որտեղ չկային ռոբոտաշինության և եռաչափ մոդելավորման գործիքներ, գարնանը փակվել էր, քանի որ երեխաները ձանձրանում էին միայն մեկ ուղղությամբ աշխատելուց. «Սակայն իմ մտքում անընդհատ կար այդ խնդիրը, որ այնտեղ իրականացվի ամբողջական լաբորատորիայի ներդրում։ Այս տարվա ամռանը Վարվառա Մաթոսյան և Տիգրան Գևորգյան ընտանիքը, որոնք վերջերս տեղափոխվել են Դիլիջան մշտական բնակություն հաստատելու, ցանկություն հայտնեցին օժանդակել Դիլիջանի դպրոցում լաբորատորիայի հիմնմանը և մի քանի օր առաջ լաբորատորիան բացվեց նաև Դիլիջանի թիվ 2-րդ հիմնական դպրոցում և սեպտեմբեր ամսին աշակերտների քանակով ամենամեծ համարվող Դիլիջանի դպրոցում կսկսվեն «Արմատի» դասընթացները»։
Վարդանյանի փոխանցմամբ՝ դպրոցն ունենալով տարածքի խնդիր յուրահատուկ լուծումներ տալով կարողացել է ստեղծել մնացած բոլոր լաբորատորիաների կառուցվածքից տարբերով կառուցվածքով լաբորատորիա.
Կարդացեք նաև
«Բոլոր լաբորատորիաներում խնդիր կար ունենալ ռոբոտաշինության համապատասխան հարթակներ, որպեսզի երեխաներ կարողանան ռոբոտների փորձարկություններ անցկացնել համապատասխան հարթակի վրա և Դիլիջանի դպրոցում կար տարածքի խնդիր, սակայն խնդիրը լուծվեց համակարգիչների արանքում գոյություն ունեցող տարածքը ռոբոտի դաշտի վերածելով»։
Սաթենիկ Հովսեփյան