Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իրանին՝ կապված այն հանգամանքի հետ, որ իրանական բեռնատարները մուտք են գործում Արցախ ։ Հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։
Իրանի դեսպանը հրավիրվել է արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ նրան հայտնել են Արցախ իրանական բեռնատարների մուտքի փաստի մասին և բողոքի նոտա են հանձնել։
Նոտայում դժգոհություն է արտահայտվում առ այն, որ տարբեր նպատակներով Արցախ մուտք գործող Իրանին պատկանող մեքենաները չունեն պաշտոնական Բաքվի թույլտվությունը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ