Ինչպես արդեն հաղորդել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստորագրել է որոշում, ըստ որի՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Լևոն Գալստյանի լիազորությունները համարվելու են դադարած:
Լեւոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրային հեռարձակողի (նախկին Հանրային հեռուստառադիոընկերության) խորհրդի անդամի պաշտոնից հեռանում եմ ինքնակամ, բայց ոչ առանց պատճառի։ Պատերազմից հետո հրապարակավ միացել եմ գործող իշխանության հրաժարականը պահանջող մտավորականների հայտարարություններին և այժմ էլ վերահաստատում եմ իմ դիրքորոշումը։ Առհասարակ մարդու կատարած ամեն շրջադարձային քայլ իր գինն ունի, և ես հեռանալով վճարում եմ իմ բաժին գինը։ Խորհրդի նախկին գործընկերներիս արդյունավետ աշխատանք եմ մաղթում»: