«Ազատություն». Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Սոլովյով Live» հաղորդման եթերում մեկնաբանել է Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վահաբզադեի սկանդալային հայտարարությունը:
Ժիրինովսկին հայտարարել է, որ այս հայտարարություններն անպատիժ չի թողնի։ – «Մենք կոշտ նամակ կուղարկենք Ադրբեջանի ղեկավարին՝ քրեական գործ հարուցելու պահանջով։ Այս վիրավորանքը հրեշավոր է։ Դա միջնադար է»։
Վլադիմիր Սոլովյովը հավելել է, որ սպասում է Ադրբեջանի պաշտոնատար անձանց մեկնաբանություններին:
Ավելի վաղ արտակարգ և լիազոր դեսպան, բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր Վահաբզադեն, դիմելով Վլադիմիր Ժիրինովսկուն, նրան և ռուս ժողովրդին խոզ է անվանել և մեղադրել անշնորհակալ լինելու մեջ։ Ադրբեջանցի դիվանագետն իր ուղերձում, մասնավորապես, ասել է. «Դու խոզ ես, քեզանից խոզի գարշահոտ է գալիս, գիտեմ ինչով են զբաղվում ռուս խոզերը, հիմարությամբ են զբաղվում, գարշահոտ են տարածում։ Ձեր գարշահոտն արդեն տարածվել է ամբողջ աշխարհում… Մենք ձեզ ամեն ամիս խավիար, գումար ենք ուղարկում…»
Կարդացեք նաև
Ադրբեջանցի դիվանագետը այս ձևով պատասխանել է Ժիրինովսկում, ով ավելի վաղ ասել էր, թե Ադրբեջանում բռնապետություն է, իսկ այդ երկրի տարածքը ժամանակին Իրանի շահը նվիրել էր Ռուսաստանյան կայսրությանը:
Բացի նշված ուղերձից, դիվանագետը ռուսներին խիստ քննադատող և վիրավորող այլ տեսագրություններ ևս ունի։ Վլադիմիր Սոլովյովը նկատում է, օրինակ, որ այս տեսագրություններում ադրբեջանցի դիվանագետը իրեն ոչ թե ադրբեջանցի է համարում, այլ թուրք…
Ազա ԲԱԲԱՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: