Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ձեր անձնական տիրույթից ոչ մի դրվագ չեմ կապիտալիզացնի այս ամբիոնից, քանի դեռ…»․ Կոնջորյանը՝ Գեղամ Մանուկյանին

Օգոստոս 11,2021 16:18

«Պարոն Մանուկյան, քաղաքական գործչի անձնական հարաբերությունները քաղաքական բանավեճերի առարկա կարելի է դարձնել միայն այն ժամանակ, երբ անձնական հարաբերություններն ազդել են հանրային բարիքի վրա», – ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանին, որն ավելի վաղ մատնանշել էր, թե կուսակցական գործունեության ընթացքում քանի շեֆ է փոխել ՔՊ ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ ասաց վերջինս։

«Եթե դուք լինեք որեւէ մեկի քավորը կամ սանիկը, եւ նա ձեզ բիզնեսներում քվոտաներ տա, կամ մարդ սպանեք, եւ նա ձեզ չդատի․․․ ապա այդ ժամանակ կարելի է անձնական հարաբերություններ քննարկել», – նշեց Կոնջորյանը։

Նրա խոսքով․ «Շատ օրինակներ կան, երբ փեսաներն ու քավորները, վարորդների սիրուհիներն անձնական հարաբերություններն օգտագործել են հանրային  բարիքի ոտնահարման համար։ Այդ դեպքում նոր կարելի է քննարկել նրանց անձնական հարաբերությունները։ Ես ձեր անձնական հարաբերությունների ոչ մի դրվագ չեմ կապիտալիզացնի այս ամբիոնից, քանի դեռ ձեր անձնական հարաբերությունները չեն ազդել ժողովրդի գրպանի վրա, օրենքի վրա եւ այլն։ Իմ կենսագրությունը հրապարակային է եւ չի ոտնահարել քաղաքացու շահերը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031