«Առաջարկում եմ զրոյացնենք այն ամենն, ինչն այսօր եղել է։ Առաջարկում եմ, հարգելով ՀՀ քաղաքացիներին, համարել, որ այսօր սպառել ենք քաղաքացիների համբերությունը, եւ այս հռետորաբանությունը դադարեցնենք», – ԱԺ ամբիոնից այսօր ընդդիմությանը դիմեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ինչպես հայտնել էինք, ԱԺ դահլիճում այսօր թեժ վիճաբանություն եղավ, անվտանգության աշխատակիցները ներս մտան, նիստն ընդմիջվեց։
Սիմոնյանը նշեց․ «Համարեք, որ ես ձեռք եմ մեկնում ձեզ, թող սա որեւէ կերպ ձեզ չկաղապարի։ Գտնում եմ, որ կարող ենք աշխատել միասին։ ՔՊ-ին առաջարկում եմ գրանցված պատգամավորների ելույթները հանել՝ քաղաքացիների խաթր փակել այս թեման, փակել այս էջը, պիտակների էջը»։
«Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը, ենթադրաբար, անսալով Սիմոնյանին, հանեց ելույթը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ