«Անդրադառնամ ընդդիմության հարցերից մեկին, որը մնաց անպատասխան։ Ալեքսանդր Սարգսյանի 50/50-ի մասին է խոսքը։ Երրորդ նախագահի եղբայրը, ԱԱԾ-ում քրեական գործի նախաքննության ընթացքում, հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով ՀՀ պետբյուջե է փոխանցել 3 միլիարդ 165 միլիոն դրամ, իսկ հայրենիքի համար սպառազինության ձեռքբերման նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19 միլիոն դոլար։ Սա հայտնել է ԱԱԾ-ին՝ 2019թ․-ին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը։
«Պարոն Վանեցյան, հաստատեք սա, որպեսզի պարոն Հայկ Մամիջանյանի մոտ կասկածներ չմնան։ Հիմա կասեք, թե մարդու հանուն հայրենիքի է նվիրաբերել։ Լավ, իսկ ինչո՞ւ է դա արել հեղափոխությունից հետո։ Կարո՞ղ է՝ ուզում էր աջակցել հեղափոխությանը»,-հարցադրում արեց Լենա Նազարյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ