ԱԺ-ում այսօր տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո, երբ իրար քաշքշող ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներին հանդարտեցնելու համար Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճ կանչեց անվտանգության մեծաթիվ աշխատակիցների, ապա քիչ անց հրահանգեց ընդհատել ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը, սահմանափակվել է նաև լրագրողների աշխատանքը։
Նրանց թույլ չեն տվել և այժմ էլ արգելում են մուտք գործել օթյակ, որը նախատեսված է հենց լրագրողների համար։ Պետական պահպանության ծառության աշխատակիցներին հրահանգվել է արգելել լրագրողների մուտքը տվյալ տարածք։
Անվտանգության աշխատակիցները վերը նշված միջադեպի ընթացքում ևս խոչընդոտել են նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը։ Մասնավորապես, փորձել են թույլ չտալ նկարահանել նիստերի դահլիճում տեղի ունեցողը, այն դեպքում, երբ դա տեսանելի էր նաև ուղիղ եթերում, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ չէր հրահանգել անջատել ուղիղ հեռարձակումը։
Այժմ խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողները, որոնք մինչ այս էլ իրենց դժգոհությունն էին հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած սահմանափակումներից՝ վերաբերող խորհրդարանում իրենց աշխատանքին, անորոշ վիճակում են և չգիտեն՝ ինչպես պատշաճ իրականացնել իրենց մասնագիտական պարտականությունները։
Կարդացեք նաև
«Հանուն չորորդ իշխանության» ՀԿ-ն հորդորում է իշխանություններին և ԱԱԾ ՊՊԾ ծառայողներին անհապաղ վերացնել ԶԼՄ աշխատանքի խոչընդոտները, վերականգնել լրագրողների աշխատանքի հանարավորթյունը։ Ինչպես նաև զգուշացնում ենք, որ նման դեպքի կրկնության դեպքում «Հանուն չորորդ իշխանության» ՀԿ-ն կկիրառի բոլոր միջոցները լրագրողների իրավունքների վերականգնման և պաշտպանության համար։
Հանուն Չորրորդ Իշխանության