Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը պարգևատրել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար, «Գրոզնի» հեռուստաընկերության մոբայլ լրագրող Ռամզան Կադիրովին 45 000 ռուբլիով՝ որակյալ բովանդակության, արդյունավետ աշխատանքի և տարածաշրջանում իրադարձությունների լուսաբանման գործում ակտիվ աջակցության համար։ Հայտնում է Grozny.tv-ն։
Ռամզան Կադիրովը մի անգամ չէ, որ հանդես է եկել որպես չեչենական հեռուստառադիոընկերության մոբայլ լրագրող։ Ավելի վաղ «Գրոզնի» չեչենական պետական հեռուստառադիոընկերությունը լրագրողական մրցույթ էր հայտարարել։ Մրցանակը շնորհվել է այն առթիվ, որ Ռամզան Կադիրովը ուղարկում է ամենաբացառիկ ռեպորտաժները դժվարահասանելի վայրերից, որոնք շատ հաճախ նկարահանվում են ծայրահեղ պայմաններում։
Ուղիղ հեռարձակման ժամանակ Ռամզան Կադիրովը հեռախոսի տեսախցիկով նկարել է ռեպորտաժ՝ մեկնաբանելով շրջակայքը։
Հեռուստաալիքի հատուկ մոբայլ լրագրող Ռազման Կադիրովը տրամադրել է նաև բացառիկ կադրեր, որտեղ երևում են իր այգում բնակվող կենդանիները։ Մասնավորապես՝ նա բաժանորդներին ծանոթացրել է իր թութակի հետ։
Կարդացեք նաև
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ