«ՀՀ քաղաքացու հարկերից որքա՞ն եք վճարել՝ մեր իրավունքի խախտմամբ զինվորական համազգեստով մարդկանց այստեղ հրավիրելով»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ՔՊ-ից ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Գեւորգ Պապոյանին հարցրեց «Հայաստան» դաշինքից Հռիփսիմե Ստամբուլյանը՝ նկատի ունենալով ԱԺ-ում ՊՊԾ-ի ուժեղացված ծառայությունը։
Գեւորգ Պապոյանն ասաց․ «Պետական ինստիտուտների անվտանգությունը որքան թանկ արժենա, կամ էժան, չգիտեմ, բայց կարեւոր է այս դահլիճում, որտեղ եղել է հոկտեմբերի 27, որտեղ սպանվել են վարչապետ, ԱԺ նախագահ ու պատգամավորներ, նախարարներ․․․պետություն է գլխատվել։ Դա անգին է։ Չեմ ուզում խորանալ այն փոքրիկ գումարի մեջ, որն ուղղվել է այս կարեւոր ինստիտուտի անվտանգության համար»։
Ստամբուլյանը չհամաձայնեց․ «Ցավում եմ, որ ձեզ երեք տարի ժամանակ պետք եղավ, որ այս անվտանգային միջոցառումները նախաձեռնեք։ Փաստորեն, այն ժամանակ տեղյակ չէիք հոկտեմբերի 27-ի մասին»։ Պապոյանը պատասխանեց․ «Գնահատում եմ ձեր պոպուլիստական ելույթը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ