Ermenihaber. Թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը պաշտպանական արդյունաբերության վարչության պատվերով նոր զրահամեքենաներ է նախագծել, որոնք պիտի օգտագործվեն հատուկ օպերացիաների ժամանակ:
2019-ին մեկնարկած նախագծի շրջանակներում արտադրված Pars IV 6×6 զրահամեքենան օժտված է ականներից ու ինքնաշեն պայթուցիկներից ու բալիստիկ հրթիռներից բարձր մակարդակի պաշտպանությամբ, որն ըստ թուրքական աղբյուրի արդեն իսկ հաստատվել է Թուրքիայում ու արտերկրի միջազգային ակրեդիտացիա ունեցող փորձարկման կենտրոններում: Այնուհանդերձ մինչև Թուրքիայի ԶՈւ-ի սպառազինություն ընդգրկվելը զրահամեքենան դեռ բազմաթիվ այլ փորձարկումներ պետք է անցնի:
Սուպերսոնիկ ձայների նկատմամբ զգայուն զրահամեքենայի վրա տեղադրված են «Sancak» հեռակառավարվող համակարգեր, ակտիվ խափանող/կուրացնող համակարգեր, 360 աստիճանով աշխատող մառախուղի վահաններ և քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական ու միջուկային համակարգ: Մեքենայի աշտարակներին ինտեգրված են 7.62 և 12.7 մմ տրամաչափի գնդացիրներ և 1 40 մմ տրամաչափի ականանետ: Ցանկության դեպքում հնարավոր է փոխել զենքերի տեղերը կամ աշտարակներին ինտեգրված զենքերը փոխարինել ուրիշով:
Որպես զրահամեքենայի ամենակարևոր առավելություններից մեկը նշվում է բարձր անցողունակությունն ու մանյովրայնությունը: Ըստ տեղեկությունների՝ այս մեքենայի շրջադարձի տրամաչափը ամենափոքրն է 6×6 զրամեքենաների դասում, ինչը դրան թույլ կտա մեծ արդյունավետություն դրսևորել բնակավայրերում կատարվող հատուկ գործողությունների ժամանակ:
Կարդացեք նաև
Pars IV 6×6 զրահամեքենան 1-ին անգամ կներկայացվի Միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդես (IDEF-International Defence Industry Fair) 2021-ի ժամանակ:
Նշենք, որ IDEF-ն անցկացվում է երկու տարին մեկ անգամ՝ սկսյալ 1993 թվականից։ Դա տեղի է ունենում Թուրքիայի պաշտպանության նախարարության հովանու ներքո։