«Պարոն Սիմոնյան, կուզեի՝ դուք մեկընդմիշտ գիտակցեք, որ ԱԺ նախագահումը ձեր «ֆեյսբուքյան» տիրույթը չի, որում «բլոկում» եք նրանց, ում մեկնաբանությունները ձեզ դուր չեն գալիս»,-ԱԺ լիագումար նիստում այսօր, նկատի ունենալով ընդդիմությանն ուղղված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
Նա շարունակեց․ «Դուք այդպես արել եք շատ քաղաքացիների, այդ թվում՝ ինձ։ Հավատացեք՝ ես ժպտալու ոչինչ չասացի։ Պատգամավորն իրավունք չունի իր քաղաքացիներին կիսելու եւ տարանջատելու, ինչը տարիներ շարունակ արեք եք։ Դուք դրանով եք եկել իշխանության։ Ես ժպտալու բան չեմ ասում․․․եւ երբ խոսում եք դաստիարակությունից եւ կրթությունից, այդ ո՞ւմ նկատի ունեք։ Ես ձեզ պահանջում եմ իշխող խմբակցությանը կարգի հրավիրել, որպեսզի փողոցային բառապաշար այլեւս չհնչի։ Եթե օրինակ եք ուզում, լսեք օրերս Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ Քրիստինե Պողոսյանի ակնարկը։ Ես ապշած եմ, որ կինը կարող է նման բան թույլ տալ ԱԺ-ում։ Եվ, խնդրում եմ, դաստիարակությունից խոսելուց առաջ վերացրեք իշխանական պատգամավորների մաստակները»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ