Լրահոս
Օրվա լրահոսը

Յոգայի ոլորտը Հայաստանում չի վերահսկվում, իսկ թերուս ուսուցիչը կարող է վնասել. Ա1+

Օգոստոս 11,2021 14:57

Ա1+. Երևանում 3 տասնյակից ավելի վայր կա, որտեղ կարելի է զբաղվել յոգայով, սակայն ոլորտն առ այսօր չի վերահսկվում։ Դասավանդել կարող են բոլորը՝ անկախ փորձառությունից և հավաստագրված լինելուց։ Սա խնդիր է՝ ասում են մասնագետները, քանի որ թերուս ուսուցիչը կարող է ոչ թե օգնել, այլ՝ վնասել։

«Սամադհի» յոգա-ստուդիայի առօրյան սկսվում է ողնաշարի, մկանների ամրացմանը, ճկունությանը նպաստող դիրքերով ու ձգումներով՝ ասանաներով, շնչառական վարժանքներով։ Հայաստանում հիմնական պահանջարկն ունի «հաթհա» յոգան, որի շնորհիվ ունենում են սլացիկ մարմին։ Մինչդեռ յոգան ունի ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր և հոգևոր բաղադրիչներ։

Ավելի քան 10 000 տարվա պատմություն ունեցող այս ուսմունքին Սուվար Սուվարյանը տիրապետել է Հիմալայներում՝ Տիբեթում։

Նա վստահ է՝ յոգայով զբաղվել կարող են բոլորը՝ սկսած 7 տարեկանից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031