Shamshyan.com. Այսօր, օգոստոսի 11-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 54 շենքի մուտքերից մեկում կնոջ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի առաջին մուտքում հայտնաբերել են նույն շենքի բնակարաններից մեկի բնակիչ 34-ամյա Մերի Մ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան մոտ 10-ից ավելի դանակի հարվածի հետքեր։
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ նրան սպանել է Երևանի բնակիչ 33-ամյա Մհեր Զ․-ն։ Եվ մինչ ոստիկաններն ու քննիչները օպերատիվ քննչական խմբով Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ մեկնում են Մհեր Զ․-ի՝ Էրեբունի վարչական տարածքում գտնվող բնակարան, ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայանում նա և հայտնում, որ սպանությունը կատարել է ինքը ու ներկայացնում է նաև հանցագործության գործիք՝ դանակը։
Կարդացեք նաև
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռ․ Վարդանյանի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել ավագ քննիչ Նարեկ Վարդանյանը, ում որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: