Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սնանկության հաշվին փոխանցված գումարը կառավարիչը կանխիկացրել է, բայց վարույթի ընթացքում չի օգտագործել

Օգոստոս 11,2021 14:14

Ըստ «Առավոտի» ունեցած տեղեկությունների օգոստոսի 10-ին Կոտայքի մարզի դատախազությունը ստացել է ՀՀ ԱՆ Սնանկության գործերով կառավարիչ Լևոն Պետրոսյանի դիմումն այն մասին, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով 2015 թվականին Սպարտակ Մելիքյանը ճանաչվել է սնանկ և սնանկության դատարանի կառավարիչ է նշանակվել Սեդրակ Ա.-ն:

ՀՀ Սնանկության դատարանի որոշմամբ՝ 2020 թվականին դադարեցվել են Սպարտակ Մելիքյանի սնանկության գործով նշանակված կառավարիչ Սեդրակ Ա.-ի լիազորությունները, և գործով կառավարիչ է նշանակվել Լևոն Պ.-ն։

2019 թվականի փետրվարի 20-ին աճուրդին մասնակցելու համար սնանկության հատուկ հաշվին փոխանցվել է ընդհանուր 4.458.898 դրամ, որը ըստ դիմումի, հունվարի 23-ին Սեդրակ Ա.-ն խաբեությամբ կանխիկացրել է և սնանկության վարույթի շրջանակներում չի օգտագործվել:

Դեպքի հանգամանքները պարզվում են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031