Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հոգեբուժական բաժանմունքում պահվող կալանավորված անձը կյանքից զրկել է մեկ այլ կալանավորի. կատարվում է նախաքննություն

Օգոստոս 11,2021 13:57
shizo

2021 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում պահվող կալանավորված անձ, 1986 թվականին ծնված Ա․ Հ․-ն, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցնելով իր հետ նույն կացարանում պահվող կալանավորված անձ, 1970 թվականին ծնված Մ․ Օ․-ի գլխին, կյանքից զրկել է վերջինիս։

Ա․ Հ․-ը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 2021 թվականի հուլիսի 09-ին ընդունվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և հոգեկան առողջական վիճակով պայմանավորված՝ հուլիսի 19-ին տեղափոխվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն իր ցավակցությունն է հայտնում մահացածի հարազատներին և տեղեկացնում, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031