Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոլաքարի համայնքապետի ժ/պ-ին սպառնացել են՝ եթե շարունակի աշխատանքի գալ, կփակեն իր տուն տանող ճանապարհը

Օգոստոս 11,2021 13:52

Ըստ «Առավոտի» ունեցած տեղեկությունների, Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Մկրտչյանը ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ներկայացրել։

Նա հայտնել է, որ օգոստոսի 10-ին ժամը 10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի համայնքապետարանի իր աշխատասենյակում աշխատակազմի հետ խորհրդակցության ժամանակ համայնքապետարանի աշխատակիցներ Նորիկ Հ.-ն, Պետրոս Ս.-ն, Գուրգեն Մ.-ն, Հակոբ Բ.-ն և Վահան Խ.ն հայհոյել են իրեն։

Ինչպես նաև խոչընդոտել են իր բնականոն աշխատանքի կատարմանը, նաև սպառնացել են, որ եթե շարունակի աշխատանքի գալ, կփակեն իր տուն տանող ճանապարհը։ Դեպքով նախապատրաստվում են նյութեր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031