«Սահմանադրության հեգնանքով ԱԺ-ում հայտնված ոմն պատգամավորի ասած խոսքերը, որոնք զառանցանք են, ինձ թույլ են տալիս հիշողության թարմացում անել։ Ցավում եմ, որ այս աղջնակը, որը անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգներն է կարդում այս դահլիճում, պետք է իր ուղեղում մեկընդմիշտ դաջի, որ ամեն միտք պետք է ստանա համարժեք եւ արդեն՝ անհամարժեք պատասխան»,-ԱԺ ամբիոնից այսօր դիմելով ընդդիմությանը՝ ասաց ՔՊ-ի պատգամավոր Արփի Դավոյանը։
«Մերժված Սերժ Սարգսյանին խորհուրդ կտամ իր լարովի տիկնիկներին այստեղ չուղարկել, որովհետեւ նա մերժվել է 2018թ․-ին եւ այդ բեռն ամբողջ կյանքում տանելու է»,-շարունակեց Դավոյանը։ Այս խոսքերից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նաեւ նրան նկատողություն հայտարարեց։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ»,-ից Աննա Մկրտչյանն ավելի վաղ նկատողություն ստացավ, հետո՝ հեռացվեց նիստերի դահլիճից՝ արդեն երկրորդ անգամ «Նիկոլ կապիտուլյանտ» արտահայտությունն անելու համար։ Ապա Ալեն Սիմոնյանն ասաց, որ Արփի Դավոյանը մեկ նիստի ընթացքում զրկվում է խոսելու իրավունքից։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ