Ինչպես հայտնի է, օգոստոսի 5-ին Արաբկիր վարչական շրջանում պայթեցրել են «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի ամուսնու՝ ատամնաբույժ Սուրեն Դրամփյանի «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ Այն կայանված է եղել իրենց շենքի բակում։
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ոստիկանությունը պարզել է, որ նշված հանցագործությունը կատարել է Վաղարշապատում բնակվող Մելսիկ Պ.-ն։ Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։
Լրացում. Զարուհի Փոստանջյանն ավելի ուշ իր ֆբ էջում տեղեկացրեց. «ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից տեղեկացա, որ նոր իրեն տրամադրվել է տեղեկանք «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու՝ բժիշկ Սուրեն Դրամփյանի «Mercedes» մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով` գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով: Մեղադրյալներ դեռ չկան»: