Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյանը` «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը կրկնելու մասին

Օգոստոս 11,2021 13:05

«Այդ մարդը ստորագրել է կապիտուլյացիա, հետեւաբար, դառնում է կապիտուլյանտ: Ինչ վերաբերվում է անունով դիմելուն`այս մարդիկ իրենց արդեն երկրորդ քարոզարշավն է, բացառապես կառուցում են Նիկոլ անվան շուրջ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Հիշեցնենք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անջատեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսափողը եւ դուրս հրավիրեց Ազգային ժողովի նիստերի դահլիճից։ Աննա Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել էր Արցախի եւ ՀՀ ԱԺ նախագահների հանդիպմանը։ Արցախում ու Հայաստանում եղած ամենաթողության համար նա մեղադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անվանելով նրան «կապիտուլյանտ Նիկոլ»։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ նույն արտահայտության համար, Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ նախազգուշացում էր կիրառել:

Լրագրողները հիշեցրին, որ պատգամավորը մեկ անգամ արդեն նախազգուշացվել էր այդ արտահայտության համար, նա ասաց, որ արդեն չի հիշում, թե երբ ինչի համար են նախազգուշացրել եւ նկատողություն տվել, քանի որ ԱԺ նախագահությունը ամբողջ օրը զբաղված է ընդդիմադիր պատգամավորներին «կաշկանդելով»`լիազորությունների չարաշահմամբ: Նրա գնահատմամբ, ընդդիմադիրներին կաշկանդելու համար է նաեւ ԱԺ շենքում անվտանգության ռեժիմի ուժեղացումը:

«ԱԺ ղեկավարության աթոռներին նստած մարդկանց ինքնիրավչության մասին ես ելույթի սկզբում խոսեցի: «Նկատողություն տերմին են հորինել», հետո հուշեցին աշխատակազմից, որ չկա նման բան, ԱԺ պատգամավորին նկատողություն չենք կարող անել. կան, իհարկե, կարգապահական որոշակի միջոցներ, դրանցով սկսեք առաջնորդվել, ուղղեցին: Հիմա յուրաքանչյուր պատգամավորի ելույթից հետո, իրենց ցանկությամբ մեկնաբանություններ են անում, ինչ-որ մեկնիչի դերակատարում են ստանձնել: Դա էլ օրենքով արգելված է. ԱԺ կանոնակարգ-օրենքը հստակ սահմանում է, թե նիստը վարողը ինչ պիտի անի, ինչ շրջանակներում պիտի գործի»,- ասաց Աննա Մկրտչյանը:

Աննա Մկրտչյանի գնահատմամբ, խնդիրը «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտության օգտագործումը չէ, այլ երկրում առկա իրական մթնոլորտը խորհրդարան տեղափոխելը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031