«Ընդդիմադիր գործընկերները կամ չեն կարողանում տիկին Մկրտչյանին բացատրել, թե ինչպես է պետք վարվել ԱԺ-ում, կամ նրանք տիկին Մկրտչյանին՝ իրենց խմբակցության ամենաերիտասարդ կնոջը, վերապահել են այստեղ ոչ կոռեկտ արտահայտվելու դեր»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ»,-ից Աննա Մկրտչյանն ավելի վաղ հեռացվեց նիստերի դահլիճից՝ արդեն երկրորդ անգամ «Նիկոլ կապիտուլյանտ» արտահայտությունն անելու համար։
«Եթե երկրորդն է, կոչ եմ անում այդպես չվարվել տիկնոջ հետ։ Եթե առաջինն է, կոչ եմ անում ավելի լավ փորձել ու բացատրել տիկին Մկրտչյանին, թե ինչպես պետք է իրեն պահի ԱԺ-ում»,-նշեց Ռուբեն Ռուբինյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ