Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն իրենց մերժեց իրենց տերերի պես, նրանք հայտնվեցին քաղաքական աղբանոցում»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության մասին

Օգոստոս 11,2021 12:41

«Իմ մոտ տպավորություն է, որ ընդդիմադիր խմբակցությունների ներսում չկա միասնականություն եւ կառավարող մարմին։ Անկեղծ։ Որովհետեւ երկու խմբակցություններ ասելիք չունենալու պատճառով փորձում են վիրավորանքների, պիտակների, չարաճճիության միջոցով աչքի ընկնել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ»,-ից Աննա Մկրտչյանն ավելի վաղ հեռացվեց նիստերի դահլիճից՝ արդեն երկրորդ անգամ «Նիկոլ կապիտուլյանտ» արտահայտությունն անելու համար։

Ալեն Սիմոնյանը նշեց․ «Եթե չեք կարողանում ձեր գործընկերներին զսպել, դա կանեմ ես։ Կասկած չունենաք, որ դա անելու եմ ամենախիստ ձեւով»։

Ապա Սիմոնյանը դիմեց ՔՊ-ին․ «Հորդորում եմ ամեն սադրանքի չարձագանքել։ Մարդիկ պարտվել են ու շատ են մռմռացել այդ պարտությունից։ Մրմուռը մինչեւ հիմա ոմանց մեջ է։ Չեն հասկանում, թե այդքան փող ծախսելուց եւ ատելություն տարածելուց հետո․․․այո, ատելություն իրենք են տարածել։ Երբ ոստիկանները կանանց փողոցում ջարդում էին, ՔՊ-ն, որպես ընդդիմություն, ատելության խոսք չէր տարածում։ Խնդրում եմ՝ արհամարհեք նրանց, սա իրենց թուլությունն է, անկարողության վերջին ճիչը։ Ժողովուրդն իրենց մերժեց իրենց տերերի պես, նրանք հայտնվեցին քաղաքական աղբանոցում։ Կրթություն եւ դաստիարակություն չունեցող մարդկանց ասածներին մի արձագանքեք։ Տեղը չեն բերել ուր են եկել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031