Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյանին «պատժելով» Ալեն Սիմոնյանը ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտում է թույլ տվել. Արամ Վարդեւանյան

Օգոստոս 11,2021 12:32

«Տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի ակնհայտ կոպիտ խախտում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն`անդրադառնալով այսօր ԱԺ դահլիճում տեղի ունեցածին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անջատեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսափողը եւ դուրս հրավիրեց Ազգային ժողովի նիստերի դահլիճից։ Աննա Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել էր Արցախի եւ ՀՀ ԱԺ նախագահների հանդիպմանը։ Արցախում ու Հայաստանում եղած ամենաթողության համար նա մեղադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անվանելով նրան «կապիտուլյանտ Նիկոլ»։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ նույն արտահայտության համար, Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ նախազգուշացում էր կիրառել:

Արամ Վարդեւանյանն ասաց, որ դահլիճից դուրս գալիս Ալեն Սիմոնյանին էլ է ասել, որ իր արարքը իրավական առումով աբսուրդ էր. «Մեկ արարքի համար կարող է լինել մեկ պատասխանատվության միջոց: Նորից եմ ուզում հիշեցնել, որ պատահական չէ, որ կանոնակարգը սահմանել է նվազից բարձր, այսինքն, չես կարող միջոց կիրառել`ցանկացած իրավիճակի համար: Այդ նույն արարքի համար մի քանի օր առաջ կիրառվել էր նախազգուշացում: Արարքի ծավալը չի ընդլայնվել, արարքի ձեւը կամ բովանդակությունը չի փոխվել ու, ի դեպ, առհասարակ հարց է, թե այդ արարքը կամ արտահայտությունն ինքնին պետք է պատասխանատվության ենթարկվի`եթե հիշենք ԱԺ-ում նախկինում ինչպիսի բանավեճեր էին ընթանում, ինչպիսի արտահայտություններ էին հնչում»:

Դահլիճից ևս ռեպլիկներ եղան: Արամ Վարդեւանյանը դրանց չանդրադարձավ, միայն ասաց, որ լինում են հարցեր, որոնք հաճելի չեն, ինքն էլ արտահայտություններ լսել է, որոնց ցանկացել է ռեպլիկ շպրտել, բայց գերադասել է իր ելույթներում անդրադառնալ, ինչպես սահմանում է ԱԺ կանոնակարգը: Իր գնահատմամբ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիրները աշխատում են բացառապես իրավական ակտերով առաջնորդվել, բայց այդ իրավական ակտը պաշտպանողը`ԱԺ նախագահը, բոլորովին այլ վարքագիծ է դրսեւորում`հիշեցնելով, որ բոլոր պատգամավորներն ունեն հավասար կարգավիճակ:

«Հայաստան» խմբակցությունում այժմ քննարկում են նիստին հետագա մասնակցության-չմասնակցության հարցը: Արամ Վարդեւանյանն ասաց, որ նաեւ իրավական որոշ գործիքներ կան, որոնք ընդդիմությունը կարող է կիրառել, բայց փակագծերը կբացի խմբակցությունում քննարկումից հետո:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031