Օլիմպիական դրոշը Տոկիոյից տեղափոխվել է Փարիզ, որտեղ 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալու են հաջորդ ՝ 33-րդ ամառային օլիմպիական խաղերը:
Ճապոնիայում Խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը օլիմպիական դրոշը պաշտոնապես փոխանցել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, որը հայտարարել է, թե «Փարիզ-2024» կազմկոմիտեն կհամագործակցի «Տոկիո 2020»-ի կազմակերպիչների հետ ՝ խաղերի նախապատրաստական աշխատանքների և, հատկապես, անվտանգության հարցերում:
Օլիմպիական դրոշը պահվելու է Փարիզի քաղաքապետարանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ