ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք հաստատում են, որ հայկական կողմի գերիները պահվում են ապօրինի` քաղաքական նպատակներով և որ գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները արհեստական են:
Ապացույցների թվում է Ադրբեջանի նախագահի ու Թուրքիայի 1-ին տիկնոջ միջև տեսաձայնագրված խորհրդակցությունը, որտեղ խոսվում է գերիներին հատուկ պահելու և մաս-մաս վերադարձնելու մասին:
Քննարկումը կազմակերպել էր ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը: Քննարկման մասնակիցների թվում էր նաև Իրավունքի դպրոցների ամերիկյան ասոցիացիայի մարդու իրավունքների միջազգային բաժնի ընտրված ղեկավար, իրավունքի պրոֆեսոր Թոմաս Մ. Մակդոնելը:
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների պաշտպան