Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամենաթողության հեղինակը կապիտուլյանտ Նիկոլն է»․ Աննա Մկրտչյանն այս խոսքերի համար դուրս հրավիրվեց ԱԺ դահլիճից

Օգոստոս 11,2021 12:09

«Մարդիկ, որոնք մեզանից պահանջում են ներկայացնել մեր թողած բանակցային ժառանգությունը, պատկերացնում են, որ «Հայոց պատմության» դասագիրքը պետք է գրել թուրքական հ/կ-ների հետ միասին։ Ու երբ այս մարդը խոսում է հայկական շահից եւ հայկական բանակցային ժառանգությունից, ինձ մոտ դիսոնանս է առաջանում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքից Աննա Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատության ստեղծմանը մասնակցել են նաեւ իշխանական պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սոս Ավետիսյանը։

Ելույթի վերջում Աննա Մկրտչյանը, դիմելով իշխանությանն ասաց․ «․․․Ամենաթողության հեղինակը ՀՀ-ն եւ Արցախն ավերած, կապիտուլյանտ Նիկոլն է»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել խոսափողը, բայց պատգամավորն արդեն ելույթն ավարտել էր։

Դահլիճում աղմուկ բարձրացավ։ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պատգամավորին հեռացնում է նիստերի դահլիճից եւ այսօրվա ընթացքում զրկում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից։ Աննա Մկրտչյանը դուրս եկավ։

Հիշեցնենք, որ «Նիկոլ», «կապիտուլյանտ» բառերի համար Աննա Մկրտչյանն ավելի վաղ կրկին նկատողություն էր ստացել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031