«Ինձ համար անընկալելի է, որ թշնամի երկրների ներկայացուցիչների հետ իրենց նովրուզը պարերով եւ ուրախությամբ տոնած Մարիա Կարապետյանը մեր հայրենասիրությունը եւ հանուն հայրենիքի աշխատելու ունակությունը կասկածի տակ է դնում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մարիա Կարապետյանին՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Տիկին Կարապետյան, ձեր այսօրվա խոսքում Սերժ Սարգսյանից խոսեցիք։ Շատ լավ է, որ սկսել եք Սերժ Սարգսյանի ելույթները կարդալ, բայց կարդացեք ամբողջությամբ եւ մեջբերեք ամբողջությամբ։ Կազանում խոսքը երեք անբաժանելի փաստաթղթերի մասին էր, որոնցից ամեն մեկն ուներ ՀՀ-ի համար կարեւոր կետեր»,-նշեց Հայկ Մամիջանյանը։
Ըստ նրա՝ Մարիա Կարապետյանն Արցախի հարցի վերաբերյալ հիշատակում է կետեր, որոնք առհասարակ հանված են համատեքստից․ «Բայց դրա մասին հետո»։
Մամիջանյանի խոսքով՝ Մարիա Կարապետյանը կասկած է հայտնում, թե արդյոք միջազգային ճակատում այսպիսի ընդդիմության հետ հնարավո՞ր է պայքարել․ «Դա այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ ՀՀԿ երիտասարդական կառույցն ավելի կոշտ հայտարարություններ է բերել, քան խորհրդարանը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ