Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ո՞վ էր ասում, որ հոկտեմբերի 19-ին զինադադար կլիներ․ Պուտինն էր ասել, դրա համա՞ր»․ Շիրակ Թորոսյան

Օգոստոս 11,2021 11:18

«Ասում եք, որ եթե հոկտեմբերի 19-ին համաձայնեինք զինադադարին, ապա այսպես կամ այնպես կլիներ։ Իսկ ո՞վ էր երաշխավորը, որ այդ օրը մեր համաձայնության դեպքում զինադադարը լինելու էր»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների մեղադրանքներին, թե իշխանությունը կարող էր պատերազմը կանգնեցնել դեռեւս հոկտեմբերին եւ ավելի քիչ կորուստներով՝ ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

«Չէ՞ որ մինչեւ այդ Մակրոնը եւ Պուտինը երեք անգամ փորձել էին միջնորդել զինադադարի համար, բայց դա չէր եղել։ Իսկ ո՞վ էր ասում, որ հոկտեմբերի 19-ին դա լինելու էր։ Պուտինն էր ասել, դրա համա՞ր։ Դրանից առաջ էլ էր միջնորդել, բա ինչո՞ւ չեղավ զինադադար»,-հարցադրումներ արեց Շիրակ Թորոսյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031