Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ձեր առաջնորդն Ալիեւին կառուցողական էր անվանում, առաջնագծում լրիվ այլ բան էր տեղի ունենում»․ Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 11,2021 11:07

«2018թ․-ի Դուշանբեի քննարկումների ժամանակ, որոնք ստացան վերելակային բանակցություններ անունը, ի՞նչ էր տեղի ունենում Արցախի առաջնագծում։ Կողմերն առաջնագծում պետք է հնարավորինս նվազեցնեին կրակոցներն ու փոխհրաձգությունը։ Այդ ժամանակ իսկապես ունեցանք հրադադարի ռեժիմի խախտումների էական նվազում, մարդկային կորուստների թվի էական նվազում, ինչը ձեր ղեկավարին առիթ տվեց խոսելու, որ գործընթացը կառուցողական է։ Ձեր ղեկավարն ասաց, որ Ալիեւը կիրթ, կառուցողական բանակցողի տպավորություն է թողնում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով իշխանությանը՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա շեշտեց․ «Բայց իրականում առաջնագծում լրիվ այլ բան էր տեղի ունենում։ Այն հատվածներում, որտեղ մինչեւ այդ Ադրբեջանը հնարավորություն չուներ ենթակառուցվածքներ, պաշտպանության եւ հակահարձակման հնարավորություններ ստեղծելու, օգտվեց դիվանագիտական փուչիկից, ստեղծեց հնարավորություններ, որոնք հետո՝ 2020թ․-ի պատերազմի համար ապահովեցին մեկնարկային առավելություններ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031