Լրահոս
Օրվա լրահոսը

9380 գորիսեցի պահանջում է ազատել Գորիսի համայնքապետին

Օգոստոս 11,2021 10:33

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնող խումբը ամփոփեց կալանավորված համայնքապետին ազատ արձակելու պահանջով սկսված ստորագրահավաքը։ Միայն 9380 գորիսեցիների կողմից ստորագրված դիմումը սահմանված կարգով կներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազին։

Ըստ նախաձեռնող խմբի՝ 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ ընտրություններին Գորիս խոշորացված համայնքում գրանցված 23580 ընտրողից ընտրություններին մասնակցել էր 13466 քաղաքացի, որը ներառում է նաև Գորիս համայնքում զինվորական ծառայություն անցնող (ոչ գորիսեցի) ընտրողներին։

Սա նշանակում է, որ Գորիս խոշորացված համայնքում ընտրության մասնակցած քաղաքացիների թվի մոտ 70%-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանքը անհապաղ վերացնելու մասին որոշում կայացնելու պահանջով՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորությունների համաձայն։ Բացի այս դիմումից, հանրապետության մտավորականները, արվեստի գործիչները, անվանի մանկավարժներ, բժիշկներ եւս առանձին խնդրագրով դիմել են դատախազին

Ի դեպ, Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջով տեղեկացրել է, որ Առուշանյանին «ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքից հանվել է մեկ հոդված։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031