Ռումինիայի Յասի քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երկրորդ տուրում 117 մասնակիցներից 16-ը, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը, երկու անընդմեջ հաղթանակ են տոնել եւ ընթանում են մրցաշարային աղյուսակը գլխավորողների շարքում:
Մեր երկրի մյուս հինգ ներկայացուցիչներն ունեն այսպիսի արդյունքներ. Լիլիթ Մկրտչյան՝ 1,5 միավոր, Մարիա Գեւորգյան, Սիրանուշ Ղուկասյան, Մարիամ Մկրտչյան՝ 1,0-ական, Սուսաննա Գաբոյան՝ 0,5:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ