Հուլիսի 27-ին Մոսկվա կատարած այցից հետո, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հռետորաբանությունը սաստկացել է։ Ավելին, նա Զասի հետ հանդիպումից հետո կրկին շտապել է Մոսկվա։ Այնուամենայնիվ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որ օրեր առաջ սահմանափակվում էր չափազանց չեզոք որակումներով, արդեն փորձեց որոշ հայտարարություններ անել՝ գոնե ընդունելով, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ հայկական կողմը ամեն հարց համաձայնեցնում է ռուսական կողմի հետ։ «Տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ը փորձում է արձագանքել եւ սպասում է քաղաքական գործընթացի մեկնարկին։ Հասկանալի է, որ Հայաստանը փորձում է իր անվտանգության ամրապնդման գործում ներգրավել թե՛ Ռուսաստանին, թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ հնարավոր այլ երկրների։ Կարծում եմ` առաջիկայում այլ զարգացումներ եւս կարող են լինել»,- նկատեց նա։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում