Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեւական ժողովրդավարություն

Օգոստոս 11,2021 10:00
qvearkutuyn

Ազգային ժողովի` իշխանությունը ներկայացնող երիտասարդ պատգամավորները, որոնց կենսագրության ամենավառ դրվագները թերեւս կապված են 2018 թվականին երեք շաբաթ քայլելու եւ ճանապարհ փակելու հետ, առանց պատշաճ հարգանքի են խոսում Արցախի հերոս, գեներալ Սեյրան Օհանյանի հետ: Այդ պատգամավորներից մեկը հայտարարել է, որ մենք Արցախը կորցրել ենք 1992 թվականին՝ հաշվի չառնելով, որ 1992-94 թվականին հարյուր հազարավոր հայաստանցիներ զրկանքներ են կրել, իսկ շատերը կյանք են տվել, որպեսզի Արցախը ոչ թե կորցնենք, այլ հակառակը՝ ազատագրենք: Նման դրսեւորումները կարելի էր համարել վատ դաստիարակության կամ ոչ այնքան հասուն մտքի դրսեւորումներ, եթե խոսք գնար անձնական խնդիրների մասին: Բայց ես այստեղ վտանգ եմ տեսնում մեր հասարակության եւ պետության, նրա անվտանգության համար, որովհետեւ, ինձ թվում է, միտում կա ջարդելու, ոչնչացնելու ոչ թե այսպես կոչված «նախկիններին», այլ այն կարեւոր արժեքները, որով մեր պետությունը (պետությունը, ոչ թե իշխանությունը) ապրում էր 27 տարի եւ ջնջելուց հետո դրա տեղը ոչինչ չդնել՝ թողնել բացարձակ դատարկություն: Եվ այդ գործելակերպը դարձյալ վտանգավոր չէի համարի, եթե դա լիներ մի խումբ քաղաքական գործիչների նախաձեռնություն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ պատգամավորներն ընտրվել են ժողովրդավարական ընտրությունների միջոցով, եւ, հետեւաբար, ընտրություններին մասնակցող քաղաքացիների մեծամասնությունը մտածում են նրանց նման:

Իսկ խորքում այն ճգնաժամն է, որն ապրում է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Այո, այն ժողովրդավարությունը, որը մենք 1991 թվականին համարում էինք բոլոր դարդերի բալասան: Բայց եկեք անկեղծ լինենք եւ տեսնենք, թե ինչի է այն վերածվել՝ հիմնականում ընտրությունների ձեւական «ընթացակարգի» պահպանմանը (կամ չպահպանմանը): Ստացվում է, որ մի խումբ մարդիկ կարող են դերասանություն անել, ինչ-որ տեխնոլոգիաներ օգտագործելով, գրգռել ամբոխի կրքերը, ստանալ մեծամասնության ձայները, եւ այդ ամբողջ կրկեսը մենք պիտի անվանենք ժողովրդավարությո՞ւն: Եվ դա վերաբերում է ամենեւին ոչ միայն Հայաստանին, այլեւ մեզ հայտնի պետությունների մեծամասնությանը: Մինչդեռ ժողովրդավարությունն, իմ կարծիքով, նախեւառաջ գիտակից, կրթված մարդկանց մասնակցությունն է պետության կառավարմանը՝ ոչ միայն 4-5 տարին մեկ, այլ՝ մշտապես: Բայց 21-րդ դարում ամեն ինչ վերածվել է սոցցանցերում գորշ զանգվածի ագրեսիայի հաղթանակի: Ժամանակակից մարդը աշխարհի բազմաթիվ երկրներում չի գնում գրադարան, գրախանութ, թանգարան կամ համերգասրահ, նա գնում է խանութ, որ գնի բջջային նոր հեռախոս կամ պլանշետ, գա տուն ու սկսի անգրագետ, կոպիտ, վիրավորական բաներ գրել սոցիալական ցանցերում: Այդ մարդկանցից է կազմվում «ընտրազանգվածը», որը «ժողովրդավարական եղանակով» ընտրում է այս կամ այն «դերասաններին»: Ահա թե որտեղից է արժեքային դատարկությունը գալիս:

Ավստրալացի փիլիսոփա Ջեֆրի Բրենանը որպես լուծում առաջարկում է կա՛մ «գրագիտության ցենզ» սահմանել, կա՛մ քննություն ընդունել ընտրողներից՝ արդյոք նրանք արժանի՞ են իշխանություն ձեւավորել: Ինչ խոսք, «հակաժողովրդավարական» առաջարկ է: Բայց եկեք թեկուզ պատկերացնենք, որ Հայաստանում քվեատուփին մոտենալուց առաջ մարդկանց առաջարկում են 4-5 նախադասությամբ ինքնակենսագրություն գրել, եւ եթե սխալների քանակը լինի 10-ից պակաս, թույլ տալ, որ քվեարկեն: Տեսնես, քանի՞ հազար մարդ «կմաղվի»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Armen says:

    Սեյրան Օհանյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն իրականում նա էր, երբ նրան ներքաշեցին զորքն ու խուժանը Երևանի փողոցներն ու հրապարակները լցնելու գործին: Իսկ կոնտեքստից կտրված մեկ պատգամավորի արտահայտությունը դարձնել գլոբալ եզրահանգման թեմա՝ առնվազն տեղին չէ:

  2. Armen says:

    Զարմանալի է,համենայն դեպս 90-ականների հիշողություններիցներից ելնելով, որ պարոն Աբրահամյանը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով դարձել է ժողովրդավարության մոլի հակառակորդ և այդ եզրահանգման կարելի է գալ ոչ միայն վերոհիշյալ հոդվածից հետո:

  3. Հ.Շ. says:

    մէջբերում [հիմնական նիւթին առնչութեամբ]՝ «ժողովրդավարությունն, իմ կարծիքով, նախեւառաջ գիտակից, կրթված մարդկանց մասնակցությունն է»
    ………………………………….
    իրողութիւնը այն է որ, 2018-ին, մեծ թիւով՝ «գիտակից եւ կրթված մարդկիկ», լայն խանդավառութեամբ, աջակցեցան ու զօրակցեցան այժմու վարչակարգի գոյացման գործընթացին – որ կը համապատասխանէր «ժողովրդավարութեան» այն վատառողջ տարբերակին, զորս իրաւացիօրէն մատնանշուած է այս խմբագրականին մէջ – .

    դեռ չխօսելու համար այն «գիտակից եւ կրթված մարդկանց» մասին, որոնք հասկանում էին կացութեան ծայրագոյն վտանգները, բայց՝ մնացին լուռ. օրինակի համար, կարելի չէ երեւակայել որ այս նոյն խմբագրականը, 2018ի գարնան, լոյս կը տեսնէր…

    իսկ վերջին ընտրութիւներին անգամ, եւ մինչեւ իսկ այս պահին, «գիտակից եւ կրթված մարդկիկ» տակաւին սատարում են այս վարչակարգին. թէկուզ նուազ է հիմա նրանց թիւը, բաղդատած 2018ին. թերեւս նաեւ մի քիչ նուազ խանդավառ են ներկայիս. սակայն նրանք, տակաւին՝ նորմալ, բնական եւ ընդունելի են համարում որ, տեղի ունեցած անասելի Աղէտէն ետք, այս վարչակարգը՝ դեռ գոյութիւն ունենայ, եւ նոյնիսկ հանգստօրէն շարունակէ իր ընթացքը, նոյն կեցուածքներով, նոյն ինքնահաճ գոռոզութեամբ, խնդումերես ինքնագոհունակութեամբ… կարծես թէ, հէ՜չ… որեւէ բան չի պատահել…

    հիմա սակայն, գոնէ երեք տարի առաջ լուռ մնացած «գիտակից եւ կրթված մարդկիկ»ը, խօսում եւ գրում են. սակայն ափսոս, նկատի ունենալով իրականացած աւերների չափը, բնոյթը եւ տարողութիւնը, այս պարագային կարելի չէ ասել՝ «լաւ է ուշ, քան երբէք»)

    այնպէս որ, եկէք յանցանքը չնետենք միայն այդ… ըհըմ… միւս տեսակի արարածների վրայ. անոնք, այլընտրանք չունէին եւ չունին լինելու այն, ինչ որ են ու կը մնան.

    https://www.facebook.com/Blog-H-368796210632940
    https://haytougchamlian.blog/

    • Aha says:

      I agree that the majority of the educated class was actively positive about Nikol leading the country in 2018, supportive of most of his actions between 2018 and the war, but also that majority dwindled this year. Nevertheless, there is still a significant portion of that class (elites) that opted for this government and its leader. Mr. Abrahamyan was also at first (with the best of intentions) optimistic about the new government but one has to admit that he was among the first (along with Tatul Hagopyan) to realize the dangers brought forth by its blatant incompetence. These 2 intellectual/serious journalists are good examples that one can make a mistake but still change his/her mind later on.

      From a larger perspective, I think there is also a marked difference in the value systems of the Armenian public and those of western societies (and even other post-soviet societies) with regard to dissatisfaction from the leadership. I think Armenian society automatically values as patriotic/fair/just someone who is staunchely anti-government and who is very loud on complaints/insults/blasphemy. Nikol was loved by the population way before 2018, his biggest achievement in life was to have hated the previous administrations and to have constantly insulted them. The hatred and lies he spread for decades was seen as an indicator of patriotism and purity by the Armenian population, it was appreciated and rated positively by the average Armenian. To a lesser extent and in a more balanced way, in the first 4-5 months post-revolution Mr. Abrahamyan and Mr. Tatulyan had very favorable opinions of Nikol (despite the latter’s biography of causing trouble) proving that this type of personality, political militantism, and protest/revolutionary culture was seen as a positive thing in Armenia, even among the intellectuals.

      For contrast ask the average Armenian (not the editor of Aravot) what they think of Raffi Hovhannisyan and their answer will be something on the lines of: “A good but very weak man who went praying with Vova Gasparyan and couldn’t organize a revolution to topple Serj Sargsyan”. Therefore, the average Armenian sees Raffi as a loser, but I see him as someone who put the state before his personal political ambitions (and thus didn’t end up leading the country to a disastrous war). A similar parallel can be drawn about LTP’s resignation in 1998. Our value systems are fundamentally different in assessing the work/legacy of political leaders.

      For me, Nikol would’ve been an empty agitator since his insulting articles about Vazgen Sargsyan in the 90s … and after March 1 2008 I would simply consider him to be a dangerous political criminal, never ever to be trusted.

      • Հ.Շ. says:

        Sorry, but for me, there is no margin of comparison between Mr. Abrahamian and that Tatul guy. Not in this subject, nor any other.
        (But specifically in this matter, Tatul was and remains, as always, an opportunist.)

        Raffi Hovhannisyan was one of those people, who paved the road (pun intended) for this gang of nincompoops. Not intentionally, mind you; but considering the total tragedy that ensued, that does not really matter.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031