Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում անձրեւի պատճառած վնասի չափն են հաշվում

Օգոստոս 10,2021 23:44

Երեկ Վանաձորում տեղի ունեցած հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղները անանցանելի էին դարձել Մ6 միջպետական ճանապարհի Վանաձորի Նարեկացի փողոցի որոշ հատվածներ:

Սելավաջրերը լցվել էին շենքերի բակեր, ավտոտնակներ ու նկուղներ: Նարեկացի փողոցի բնակիչները նշում են, որ ամբողջ գիշեր չեն քնել՝ զբաղվել են բնակարաններն ու նկուղները ցեխաջրից մաքրելով. «Գարաժն էլա ջուր լցվել, պադվալներն էլ: Գիշերը մինչեւ ժամը 12-ը, նասոսները դրած պադվալներից ջուր էինք հանում», ասում է բնակիչներից Սեյրան Եգանյանը:

Բնակչուհիներից Սոֆիա Արոյանն էլ նշում է, որ ամեն անգամ անձրեւից հետո, նույն իրավիճակն է ստեղծվում: Միաժամանակ նաեւ փորձում է լուծում առաջարկել. «Ըստ մեզ, լուծումն այն է, որ վերեւի հատվածում պատ դնեն, որ էդ ջրի հոսքը փոխեն: Թե չէ ամեն անձրեւից հետո էս վիճակն է: Արդեն քանի անգամ իրար վրա կրկնվումա: Ահավոր էր, փողոցի կողմը լրիվ ոնց որ գետ հոսեր»:

Սելավաջրերը լցվել են 7 շենք ու 13 առանձնատուն: Այս պահին հաշվվում են պատճառված վնասի չափը. «Պետք է կարողանանք պատնեշենք, մարգեր ստեղծենք, որպեսզի ջրի հեղհեղուկների թափանցումը միանգամից չգա դեպի քաղաք: Մեծ լուծումներ են պահանջում, այս պահին լոկալ լուծումներ տվել ենք, բայց դրանք բավարար չեն, որպեսզի հետագայում չկրկնվեն»,-տեղեկացրեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031