Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա էր». Ստեփան Դանիելյան

Օգոստոս 10,2021 23:33

Փորձագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիմա քննարկման առարկա է, թե Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա էր, թե ոչ։ Գործող կառավարությունը փորձում է այդ բառից ազատագրվել, գործող ընդդիմությունը՝ ճիշտ հակառակը։ Երկու դեպքում էլ նպատակը իմիջային է, քաղաքական մանիպուլյացիաների խնդիր է, ուղղված ներքին լսարանին։

Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում «կապիտուլյացիա»։

Գերմաներեն Kapitulation նշանակում է ռազմական գործողությունների դադարեցում կողմերից մեկի պահանջները բավարարելու պայմանով։

Կա նաև Անվերապահ Կապիտուլյացիա՝ unconditional surrender, որը նշանակում է կողմերից մեկը հանձնվում է առանց պայմանների՝ հաղթող կողմի ողորմածության հույսին մնալով։ Առաջին տարբերակի դեպքում մուծում են ռազմատուգանք’ փողով, կամ «ապրանքով» – օրինակ՝ տարածքի, կամ «միջանցքի» տեսքով, երկրորդ տարբերակի դեպքում վերցնում են ինչ ցանկանան։

Օրինակ՝, Առաջին աշխարհամարտի ժամանակ Գերմանիան Կապիտուլյացիա է ստորագրել, սակայն պայմաններով, իսկ 1945-ին ստորագրել է Անվերապահ Կապիտուլյացիա՝ unconditional surrender։ Այս դեպքում երկիրը զրկվում է սուվերենությունից, տարածքային կորուստներ է ունենում, ռազմական ղեկավարները դատվում են որպես պատերազմի հանցագործներ և այլն։ Մինչև այժմ Գերմանիայի սուվերենությունը սահմանափակված է, որի հետ հաշտության պայմանագիր 1945-ին հաղթող երկրները դեռևս չեն ստորագրել։

Երկու դեպքում էլ միջազգային իրավունքն ունի կարգավորումներ, չնայած ամեն մի դեպքում կյանքն իր ուղղումներն է մտցնում։

Հիմա գանք մեր դեպքին, արդյոք Նոյեմբերի 9-ի հայտարարությունն Անվերապահ Կապիտուլյացիա է՞ր, իհարկե ոչ, այն պայմաններով թելադրված էր, այսինքն ուղղակի կապիտուլյացիա էր և ստորագրման պահից հետո մենք դուրս ենք եկել թշնամու ոտքը չդրած տարածքներից, մեր գերիները դատվում են որպես պատերազմի հանցագործներ,  Արցախը Ռուսաստանի վերահսկողության տակ է, իսկ բուն Հայաստանի տարածքի մի հատվածը Ադրբեջանն օկուպացրել է,  իսկ մնացած մասի անվտանգության երաշխավորը մենք չենք։

Այս առումով հստակ է, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարզ կապիտուլյացիա էր, սակայն անվերապահ կապիտուլյացիայի որոշակի տարրերով։

Այն պնդումները, որ պետք չէ այդ նվաստացուցիչ բառը օգտագործել, ընդամենը ջայլամի քաղաքականություն է, ինչով ինքներս մեզ փորձում ենք խաբել։

Ուղղակի ֆիքսենք իրականությունը, լինենք սթափ և անենք հետևություններ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Հիմա ամենակարևոր հարցը՝ ճիշտ է՞ կապիտուլյանտի պիտակավորումը մեր ժողովրդին և օտարին համոզելու փորձը: Իսկ որ դա մեր թշնամուն շատ հաճելի կլինի՝ միանշանակ է….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031