ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր տեղեկացա, որ Ազգային ժողովում ճակատագրի հեգնանքով հայտնված մեկը, ում անվանումը և դեմքը ասոցացվում է փոքրամասշտաբ բեռներ տեղափոխելու համար նախատեսված իրի՝ ուսապարկի հետ, կրկին սուտ է խոսել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում իբրև առկա բարքերի և դեկանի, այսինքն՝ իմ մասին: Ի ամոթ մեզ՝ արևելագետներիս, համանուն ֆակուլտետը Կոկա-Կոլայի պես կրկին փորձելով մի կերպ ավարտածը պնդում է, թե իբրև դեկանը ընդդիմադիր ուսանողներին ժամանակին ուղղորդել է և պահանջել է չքննադատել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ դա կարող է ազդել իրենց առաջադիմության վրա:
Նախ՝ կոնկրետ այդ պերսոնաժի պարագայում առաջադիմության և պատվի վրա այլևս ոչինչ չի կարող ազդել…. Արևելքում դաժան պատժի ձև կար, որը կիրառվում էր հատկապես կրթական որոշակի ցենզ ունեցողի հանդեպ՝ նրան նույն սենյակում էին փակում հիմարի հետ, ով խոսում էր այն, ինչից նա հմուտ է՝ հիմարություն: Ուստի, չուզենալով կամովին ինձ դատապարտել այդ պատժին` Ավետիք Իսահակյանի պես մտածում էի, թե ինչ լավություն եմ արել այդ «արևելագետին», որ հարուցել եմ նման երախտամոռություն և հիշեցի, որ թույլ եմ տվել սահմանված ժամկետների խախտումով (ուշ էր ներկայացրել աշխատանքը ղեկավարին) մասնակցել դիպլոմային աշխատանքի պաշտպանության և մի կերպ ավարտել ԵՊՀ-ն:
Հ.Գ. Իմաստունն ասում էր. «սա էլ կանցնի». այո, քաղաքական և մարդկային տիղմը որոշ ժամանակ անց, փոթորկի հանդարտվելուց հետո կիջնի իր համար նախատեսված վայրը»:
Կարդացեք նաև
Համենայն դեպս, չճանաչելով ձեզ, ձեր օգտագործած բառապաշարը պետության թիվ 1 ԲՈՒՀ-ի դեկանի համար անվայել է՛: