Լեռնային Ղարաբաղի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի և «Ավրորա մարդասիրական» ու «Ապագա հայկականը» նախաձեռնությունների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ այցելեցինք Արցախի Դահրավ գյուղ՝ ծանոթանալու «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում կառուցվող նոր բնակավայրի շինարարական աշխատանքներին։
Նոր գյուղում կբնակվեն և Արցախը նորից կապրեցնեն 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված մեր հայրենակիցները։
Շրջայցի ժամանակ հյուրընկալվեցինք նաև Խնածախ համայնք՝ Պետրոսովների ընտանիքի «Ավրորան՝ Արցախին» նախագծի շրջանակում նոր կառուցված հացաբուլկեղենի արտադրամաս, այցելեցինք Ստեփանակերտի Ուշուի ֆեդերացիա և «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն», որտեղ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության ու «Ավրորան՝ Արցախին» նախաձեռնության օժանդակությամբ մի շարք ծրագրեր են իրականացվել։ Շուտով կենտրոնը կբացի իր դռները՝ ամբողջությամբ վերանորոգված, համապատասխան սարքավորումներով և տեխնիկայով հագեցած սենյակներով։
Կարդացեք նաև
Արցախը մենակ չի։
Արցախը նոր շնչով պիտի ապրի։
Արցախը բոլորիս կարիքն ունի, ճիշտ այնպես, ինչպես և մենք` իրենը»։