«Թուրքիայի պահվածը ՀՀ-ի հանդեպ թշնամական է։ Դա պետք է արձանագրել եւ դրանից հետեւություններ անել, բայց ՀՀ շահերից է բխում, որպեսզի օր առաջ թշնամիների քանակը պակասեցնենք»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Էդուարդ Աղաջանյանը։ Նա նշեց․ «Ինչպես նախկին իշխանության ժամանակ, այդպես էլ հիմա կողմ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների ձեւավորմանը՝ որեւէ կարգավիճակով։ Մենք չենք կարող մոռանալ Թուրքիայի մասնակցությունը վերջին պատերազմին, եւ դա չի կարող չմտնել այդ հարաբերությունների օրակարգ»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Աղաջանյանի խոսքով՝ չնայած Ալիեւի հռետորաբանությանը, հայկական կողմը նրան պետք է բերի կառուցողական դաշտ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ