«Հարցը շահարկվում է, թե իբր դա արվել է՝ հավելյալ հանրային աջակցություն ստանալու համար։ Մի բան արձանագրենք՝ հեղափոխությունն արդեն տեղի էր ունեցել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով «Հայաստան» դաշինքից Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին՝ «ներողություն կխնդրե՞ք, որ Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին էիք բեմ բարձրացրել 2018թ․-ին»՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Նա շարունակեց․ «Ես չեմ իմացել, որ նա, Ռոբերտ Աբաջյանի ինքնակոչ պապիկ ներկայանալով՝ բարձրացել էր հարթակ։ Մենք հավատացել ենք, որ նա եղել է Ռոբերտ Աբաջյանի պապը։ Այդ պահին նա ի հայտ եկավ՝ պնդելով, որ պապիկն է։ Բայց այդ ժամանակ հեղափոխություն արդեն եղել էր, մայիսն էր»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ