«2018թ․-ին դագաղ պարեցնելուց բացի այս մարդիկ ավելի հեռուն են գնացել։ Դուք Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին բեմ էիք բարձրացրել՝ հանրությանը մանիպուլացնելու համար։ Սուտը հիմա էլ խորհրդարանական դիվանագիտություն ու արտաքին հարաբերություններ եք փոխադրելու»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Էդուարդ Աղաջանյանին լիագումար նիստում այսօր ասաց «Պատիվ ունեմ» դաշինքից Աննա Մկրտչյանը։
Էդուարդ Աղաջանյանը նախընտրեց չպատասխանել, ապա ակնարկեց, որ ելույթների ժամանակ Աննա Մկրտչյանը կօգտվի հերթական հնարավորությունից եւ կզբաղվի մենախոսությամբ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ