«Ասում են՝ դուք լավ DJ եք։ Սա սարկազմով չեմ ասում, բայց ցավում եմ, որ ձեր DJ-ական կարողությունները ԵԽԽՎ-ում պետք չեն գալու»,-ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Էդուարդ Աղաջանյանին լիագումար նիստում այսօր հարցրեց «Հայաստան» դաշինքից Արեգնազ Մանուկյանը։
Դահլիճում աղմուկ բարձրացավ, ինչին ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գործընկերներին հորդորեց տիկին Մանուկյանին թույլատրել հնչեցնել իր «դարակազմիկ հարցը»։
Մանուկյանը հորդորեց որակումներն իրեն պահել։ Արեգնազ Մանուկյանը նաեւ նշեց՝ Աղաջանյանի կենսագրությունում արտաքին հարաբերությունների առնչությամբ միայն նշված է, որ աշխատել է Մոնակոյում, գիտի չորս լեզու, սակայն ԵԽԽՎ-ն Եվրատեսիլից պետք է տարբերել։ Աղաջանյանը հեգնեց․ «Դուք ինձ ուղղակի տապալեցիք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ