ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Էդուարդ Աղաջանյանին «Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ լիագումար նիստում հարցրեց․ «Շուշիում Ադրբեջանն ու Թուրքիան հակահայկական հռչակագիր են ընդունել։ Մենք ինչպե՞ս ենք Արցախի հետ հարաբերություններում հակազդելու այդ փաստին»։
Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց․ «Վերջին 25-30 տարում գուցե կոշտ է հնչում, բայց մենք ժամավաճառությամբ ենք զբաղվել։ Իմանալով, որ հակառակորդը զինվում է ու պատրաստվում պատերազմի, չգիտեմ, թե ինչ ենք արել։ Գուցե հարցի պատասխանը դո՞ւք ունեք։ Կամ ձեր խմբակցության ղեկավարը։ Գուցե այդ ղեկավարների՞ն է պետք հարցնել, թե ինչով էին զբաղված ՀՀ իշխանություններն այդ տարիներին։ Անհամբեր կսպասեմ քննիչ հանձնաժողովին, որովհետեւ որպես վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար՝ մեծ տեղեկատվության եմ տիրապետում եւ ուզում եմ հաղորդել այն հանձնաժողովին»։
Արմեն Ռուստամյանն արձագանքեց․ «Պարոն Աղաջանյան, զարմանում եմ, դուք իմ հարցը լսեցի՞ք։ Ես ինչ եմ հարցնում, դուք ինչ եք պատասխանում։ Ես խոսում եմ գանձից, դուք՝ տանձից․․․նախ, մենք հաղթանակ էինք բերել, որը դուք մսխեցիք»։ Աղաջանյանը պնդեց, որ ինքն ըստ բովանդակության է պատասխանել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ