ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 10-ին շարունակվել են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է 44-օրյա պատերազմի մասնակցի 5 աճյուն, իսկ Վարանդայի հատվածում՝ 1-ից ավելի աճյուններ:
Այսօր հայտնաբերված աճյունների ինքնությունը և հստակ թիվը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ավելի քան 1637 աճյուն:
Կարդացեք նաև
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն