Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանն ընդունել է Տոկիոյի Օլիմպիական խաղերից վերադարձած՝ Արթուր Ալեքսանյանին, Կարապետ Չալյանին, Հովհաննես Բաչկովին և նրանց մարզիչներին

Օգոստոս 10,2021 19:55

Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն այսօր՝ օգոստոսի 10-ին,  ընդունեց Տոկիոյի Օլիմպիական խաղերից վերադարձած գյումրեցի մարզիկներ Արթուր Ալեքսանյանին, Կարապետ Չալյանին, Հովհաննես Բաչկովին և նրանց մարզիչներին:

Սամվել Բալասանյանը ողջունեց ու շնորհավորեց մարզիկներին հերթական հաջողությունների առիթով, մարզիկների հետ կիսվեց նրանց մրցելույթների ընթացքում իր ունեցած զգացողություններով և տպավորություններով, խոսեց մրցավարական գործոնի և մի շարք այլ հարցերի մասին, ապա ընդգծեց.

-Շատ շնորհակալ ենք ձեզ, տղաներ: 4 մեդալ կար Հայաստան բերված, որից 2-ը եկավ Գյումրի: Մեր ցանկությունն էր, որ Գյումրին 3 մեդալ ունենար, իսկ 2 մեդալների գույնը լիներ ավելի պայծառ, բայց այդպես ստացվեց: Մենք այլ կերպ չպետք է մտածենք, պետք է առաջ գնանք, ընդամենը 3 տարի հետո Փարիզում մենք ունենք հանձնելու շատ կարևոր մրցաշար,-ավելացրեց Սամվել Բալասանյանը:

Սամվել Բալասանյանն այնուհետ խոսեց սպորտի ոլորտում Գյումրու ունեցած պոտենցիալի, սպորտային համալիրի կառուցման, սպորտի թանգարան ունենալու համար տարվող աշխատանքների մասին:

Հանդիպման ընթացքում մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուշադրության համար, ընդգծելով, որ բոլոր մրցաշարերից առաջ և հետո շատ կարևոր են նմանօրինակ հանդիպումները յուրաքանչյուր մարզիկի համար: Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին խոսեցին մրցելույթներից, իրենց սպասելիքներից, արդյունքներից և Օլիմպիական խաղերից ստացած տպավորություններից:

Նշենք, որ Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը նվաճեց արծաթե, իսկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ:

Գյումրու համայնքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031