«Գիտեք, իմ բարեկամներից շատերն են մասնակցել պատերազմին։ Գտնում եմ՝ հարիր չի ասել, թե ինչ է արել իմ որդին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով ՔՊ-ից Արփի Դավոյանի հարցադրմանն այն մասին, թե պատերազմի ժամանակ ինչ է արել իր որդին՝ ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Որդիս ընտրել է զինվորականի մասնագիտությունը, վիրավորվել պատերազմի ժամանակ։ Ես հպարտ եմ, գլխով պատասխան եմ տալիս, որ նա մարտական գործողությունների ժամանակ է վիրավորվել։ Շահարկումները, թե նա ինքնախեղում է արել, իրականությանը չեն համապատասխանում։ Դա բարոյականությունից զուրկ արտահայտություն է»,-նշեց Սեյրան Օհանյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ