Aravot.am-ի տեղեկություններով, մանկապարտեզներից մեկի տարածքը օտարվել է մի քաղաքացու նվազագույն գումարով, երբ դրա շուկայական արժեքը եղել է շուրջ 300 000 000 դրամ: Նաեւ, ըստ մեզ հասած լուրերի, եւս մեկ նախկին մանկապարտեզի տարածք էլ օտարվել էր մեկ այլ քաղաքացու՝ ընդամենը 3.646 000 գումարով:
Պարզվում է, որ դատախազությունից ՀՀ քր. դատ. օր. 180-181 հոդ. կարգով նյութեր նախապատրաստելու համար ստացվել են Լվովյան փողոցի 8-րդ հասցեում գտնվող թիվ 8 մանկապարտեզի օտարման վերաբերյալ նյութերը այն մասին, որ 2001թ. հունիսի 15-ին 1.175 քմ. մակերեսով նշված մանկապարտեզի շենքի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը, որը 2001թ. հուլիսի 19-ին անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրով օտարվել է Վ. Գ.-ին՝ 9.147.600 դրամով, այն դեպքում, երբ դրա շուկայական արժեքը կազմել է 271.700.000 դրամ:
Պարզվում է նաեւ, որ դատախազությունից ՀՀ քր. դատ. օր. 180-181 հոդ. կարգով նյութեր նախապատրաստելու համար ստացվել են Հ. Ավետիսյան փողոցում գտնվող նախկին 22 մանկապարտեզի օտարման վերաբերյալ նյութերը, որ 2005թ. հուլիսի 25-ին 654 քմ. մակերեսով նշված մանկապարտեզի շենքի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը, որը 2005թ. օգոստոսի 12-ին անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրով օտարվել է Գ. Մ.-ին 3.646.120 դրամով, այն դեպքում երբ դրա կադաստրային արժեքը կազմել է 37.905.700 դրամ:
Երկու դեպքում էլ նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ