«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին իրավապահները գրություն են ստացել, որ ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊԸ պաշտոնատար անձինք, 2014-2019թթ. ընթացքում պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելով, արտադրական վտանգավոր օբյեկտների տեխ.անվտանգության վկայագրի փորձաքննությունների դրական եզրակացություն են կազմել և փաստաթղթեր կեղծել:
Նշված ՊՈԱԿ-ի ղեկավար Պետրոսյանը և փորձագետ Ղաջոյանը ամենամյա ստուգումների ժամանակ բավարարվել են նշված ՍՊԸ-ի փորձագետ Կոստանյանի կողմից կատարված փորձաքննության եզրակացությամբ և կազմել են դրական եզրակացություններ, որ «Դրայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի կողմից շահագործվող գազատար ա/մ-ն համապատասխանում է արտադրական վտանգավոր օբյեկտների տեխ.անվտանգության նորմերին, ինչպես նաև պահպանված չէ հեռավորությունը ԱԳԼՃԿ-ին չպատկանող շինություններից:
Փաստի առթիվ 2020թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քր.օր. 308 հոդ. 2-րդ մասով և 314 հոդ. 1-ին մասով հարուցվել է թիվ 58221220 քր. գործը:
Կատարվում է նախաքննություն: