«Պարոն Հակոբյան, կարծում եմ, որ դուք չպետք է դրժեիք ձեր որոշումը եւ չպետք է վերադառնայիք քաղաքականություն։ Շատ լավ կլիներ, որ դուք շարունակեիք զբաղվել բռնցքամարտով, բայց ունենք այն, ինչ ունենք»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով «Հայաստան» դաշինքից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանն այսօր պատասխանելով Հրաչյա Հակոբյանին ավելի վաղ ռինգ հրավիրելու մասին հարցին՝ կարծիք էր հայտնել, որ նա այդ գիշեր չի քնել։
«Այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնն ընդդիմությանն է։ Դա հաշվի առնելով՝ եթե ՔՊ-ն որոշի կողմ քվեարկել ձեր թեկնածությանը, իմացեք, որ դուք ամենահարմար թեկնածուն եք մեր համար»,-հավելեց Հրաչյա Հակոբյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ