«Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ ես այստեղ չեմ եղել, որովհետեւ երբ ինձ ՀՅԴ-ից հեռացրին, ներողություն խնդրեցի, չվերականգնեցին, արցունքները գրեթե աչքերիս մի 100 հազար դրամանոց աշխատանք խնդրեցի, չտվեցին, արտերկրում ամենասեւ գործն արեցի տղաներիս հետ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա անկեղծացավ՝ դիմելով «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանին, ցանկանալով նրան որոշ դրվագներ հիշեցնել, որովհետեւ Մանուկյանը խոսել էր հիշողությունից՝ խնդրելով, որպեսզի ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը ԳԽ նախկին նախագահ Արթուր Մկրտչյանին չհիշատակի։
Հովիկ Աղազարյանը շարունակեց, որ այդ ժամանակ բարձրագույն ուսումնական հաստատության ասպիրանտուրան էր ավարտել, կարող էր հեշտությամբ ՌԴ քաղաքացիություն ստանալ, բայց չի արել, որովհետեւ հայրենիքը սիրել է Սերժ Սարգսյանով, Ռոբերտ Քոչարյանով հանդերձ ու վերադարձել է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ