Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պարգևատրվել է «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանով, որը հաստատվել է «Իմ Ադրբեջանը» միջազգային ամսագրի կողմից՝ ադրբեջանական ժողովրդին եղբայրական և բարեկամական վերաբերմունքի համար, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների կայացման, ամրապնդման և զարգացման գործում հատկապես մեծ դերի համար։ Հայտնում է haqqin.az-ը։
«Իմ Ադրբեջանը» ամսագրի գլխավոր խմբագիրը մասնակցել է Բելառուսի նախագահի մամուլի ասուլիսին, ինչից հետո նրան է հանձնել շքանշանը։
Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների և համագործակցության ամրապնդման ուղղությամբ ադրբեջանական կողմի կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ երկրների միջև բարեկամական հարաբերությունները զարգանում են ամեն օր։
Կարդացեք նաև
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ